Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@

«Իմպուլսը» ռեւանշի է հասնում «Գանձասարի» նկատմամբ


Իջեւանի «Արնար» մարզադաշտում «Իմպուլսը» ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրից հետաձգված խաղում հյուրընկալել էր Կապանի «Գանձասարին» եւ կարողացավ ռեւանշի հասնել 19-րդ տուրում Կապանում կրած 0:3 հաշվով պարտության դիմաց՝ հաղթելով 3:0 հաշվով: Խաղի հենց սկզբից «Իմպուլսը» տիրեց տարածքային առավելությանը եւ հետզհետե սկսեց վտանգավոր գրոհներ կազմակերպել: 19-րդ րոպեին Արտակ Խաչատրյանի ձախ եզրից կատարած հիանալի փոխանցումից հետո ՀՀ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորող Նորայր Գյոզալյանը գլխի գեղեցիկ պտտեցված հարվածով բացեց խաղի հաշիվը՝ խփելով այս մրցաշրջանում իր 19-րդ գոլը: Խփած գոլից հետո «Իմպուլսը» կարող էր եւս մի քանի անգամ աչքի ընկնել, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Դիեգո Կաստրոն եւ Արթուր Բարսեղյանը: 2-րդ կեսում արդեն «Իմպուլսի» առավելությունը բացահայտ էր: 60-րդ րոպեին մոտ 20մ-ից տուգանայինից կատարած հաշվենկատ հարվածով Նարեկ Դավթյանը կրկնապատկեց խաղի հաշիվը: 76-րդ րոպեին Արթուր Բարսեղյանը մեն-մենակ մնաց դարպասապահի դիմաց եւ խաղի հաշիվը վերածեց խոշոր՝ 3:0-ի: Խաղավերջում «Իմպուլսը» մի քանի անգամ կարող էր ավելի մեծացնել հաշվի տարբերությունը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Դիեգո Կաստրոն եւ Ֆիլիպ Տիմովը: Այսպիսով «Իմպուլսը» խոշոր՝ 3:0 հաշվով հաղթեց «Գանձասարին» եւ էլ ավելի ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Հաջորդ՝ 31-րդ տուրում «Իմպուլսը» նոյեմբերի 25-ին ժամը 14:00-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալվի «Փյունիկի» կողմից:


 "ԻՄՊՈՒԼՍ"-"ԳԱՆՁԱՍԱՐ"    11 խաղ, +3=5-3, 9:11

Մրցաշարային աղյուսակում հարևանությամբ ընթացող թիմերին ընդամենը մեկ միավոր է բաժանում: Այնպես որ հաղթանակի արժեքն այս խաղում բավական բարձր է: Հաջողության դեպքում "Գանձասարը" կշրջանցի "Իմպուլսին" ու կզբաղեցնի 3-րդ հորիզոնականը: Իսկ եթե հաղթեն դիլիջանցիները, ապա կամրապնդվեն 3-րդ տեղում:

2 թիմերն էլ վերջին շրջանում հաջող են հանդես գալիս: "Գանձասարը" "Միկային", "Փյունիկին" և "Արարատին" հաղթելուց հետո գոլազուրկ ոչ-ոքի խաղաց "Ուլիսի" հետ: Ընդ որում վերջին 3 հանդիպումներում  թիմի դարպասը մնացել է անառիկ: "Իմպուլսն" էլ վերջին 3 խաղերում 7 միավոր վաստակեց: 

 

"Իմպուլսն" առաջինն էր, որին հաջողվեց ընթացիկ առաջնությունում հաղթել "Գանձասարին", այն էլ Կապանում: Հանդիպման ելքը վճռեց 51-րդ րոպեին Նորայր Գյոզալյանի խփած միակ գոլը: Դա Կապանում "Իմպուլսի" տոնած 2-րդ հաղթանակն էր: Առաջինը գրանցվել էր 2010թ.' 2:1: Ի դեպ, կապանյան այդ հանդիպումից հետո թիմերի միջև կայացած հաջորդ 6 հանդիպումներում դիլիջանցիներին չէր հաջողվել առավելության հասնել գանձասարցիների նկատմամբ: Կապանում "Գանձասարը" հաղթել էր 2 անգամ' 2010 և 2011թ. առաջնությունների 4-րդ շրջանում, միևնույն 1:0 հաշվով:

"Իմպուլսի" հետ 2-րդ շրջանի խաղում "Գանձասարի" գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտը նշեց Սամվել Սարգսյանը: Իսկ ահա "Իմպուլսն" այդ խաղում հանդես եկավ առանց գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի, որը հայ մի խումբ մարզիչների հետ մեկնել էր Եվրոպայի առաջնության հանդիպումները դիտելու: 

"Իմպուլսի" կազմում բացակայում էր նաև դարպասապահ Գոռ Էլյազյանը: Ընթացիկ առաջնությունում առաջին անգամ "Այգ" մարզադաշտում կայացած այդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի' 1:1: Հանդիպումը շատ հաջող սկսվեց գանձասարցիների համար: Արդեն 5-րդ րոպեին Դիեգո Լոմբան առաջ մղեց նրանց: Դիլիջանցիներին միայն ավելացված ժամանակում հաջողվեց խուսափել պարտությունից: "Իմպուլսին" փրկեց Ֆիլիպ Տիմովը:

 

3-րդ շրջանի կապանյան խաղում "Գանձասարը" 3:0 հաշվով հաղթանակ տոնեց: Գոլերի հեղինակներ դարձան Բենիամին Մանուչարյանը, Յամադոու Կեյտան և Դիակարիդիա Դումբիան:

Մրցակիցների մրցավեճում առավել արդյունավետ են գործել գանձասարցիներ Արթուր Քոչարյանն ու Յամադոու Կեյտան' խփելով 2-ական գնդակ:


21.11.2012
Просмотров (546)


Зарегистрированный
Анонимно