Բարձրագույն խումբ.Ամփոփում
Հայաստանի Բարձրագույն խմբի 32-րդ տուրից հետո առաջնությունում 3 ամսյա դադար կլինի: 2013թ. գարնանը թիմերը կանցկացնեն ևս 10 տուր:
32-րդ տուրում անակնկալ մատուցեցին ետնապահները` «Բանանցը» ու «Արարատը»: Վերջինս հյուրընկալվելիս կարողացավ պարտության մատնել «Իմպուլսին», իսկ ահա «Բանանցը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ:
32-րդ տուր
«Ուլիս»-«Միկա»` 0:1
«Իմպուլս»-«Արարատ»` 0:1
«Փյունիկ»-«Գանձասար»` 1:1
«Բանանց»-«Շիրակ»` 2:2
Մրցաշարային աղյուսակ
Թիմեր |
Խ |
Հ |
Ո |
Պ |
ԽԳ |
ԲԳ |
Մ |
1.Շիրակ |
32 |
21 |
6 |
5 |
56 |
31 |
69 |
2.Միկա |
32 |
20 |
6 |
6 |
49 |
32 |
66 |
3.Իմպուլս |
32 |
14 |
6 |
12 |
54 |
49 |
48 |
4.Գանձասար |
32 |
13 |
9 |
10 |
35 |
28 |
48 |
5.Փյունիկ |
32 |
14 |
4 |
14 |
53 |
45 |
46 |
6.Ուլիս |
32 |
8 |
8 |
16 |
33 |
43 |
32 |
7.Բանանց |
32 |
4 |
12 |
16 |
33 |
50 |
24 |
8.Արարատ |
32 |
7 |
3 |
22 |
21 |
56 |
24 |
Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք հաղթեցին 2 խաղում, նույնքան անգամ էլ գրանցվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 128 հանդիպումներում դաշտի տերերը հաջողության են հասել 61 անգամ, հյուրերը տոնել են 40 հաղթանակ, 27 խաղ ավարտվել է ոչ-ոքի:
4 խաղում խփվեց 8 գոլ, որից միայն 3-ը բաժին հասավ դաշտի տերերին: Առաջնության 128 հանդիպումներում գրանցվել է 334 գոլ: Միջին արդյունավետությունը կազմում է 2,6 գոլ:
"Փյունիկի" և "Գանձասարի" մրցավեճում ընթացիկ առաջնությունում առաջին անգամ ոչ-ոքի արդյունք գրանցվեց: Իսկ մինչ այդ կայացած 4 հանդիպումներից 3-ում հաղթել էր "Գանձասարը":
Վերջին 2 հանդիպումներում Դավիթ Մանոյանը դաշտից չի հեռանում առանց գոլի: Նախորդ տուրում "Իմպուլսի" հետ խաղում Մանոյանը խփեց հաղթական գնդակը, իսկ "Գանձասարի" հետ մրցավեճում դիպուկ իրացնելով 11մ հարվածը, "Փյունիկին" փրկեց պարտությունից:
"Փյունիկն" ընթացիկ առաջնությունում 5-րդ անգամ 11մ հարվածի իրավունք ստացավ: Դրանցից 4-ն ավարտվել են դարպասի գրավմամբ: Բացի Մանոյանից, որն առաջին անգամ իրացրեց 11մ հարվածը, 2 անգամ դիպուկ է գտնվել Սարգիս Հովսեփյանը, մեկ անգամ էլ դարպասը գրավել է Վիուլեն Այվազյանը: Իսկ ահա Արտակ Եդիգարյանի հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից:
"Գանձասարը" 4-րդ անգամ պատժվեց 11մ հարվածով: Արսեն Բեգլարյանի դարպասին նշանակված բոլոր հարվածներն էլ ավարտվել են գոլով:
Արա Խաչատրյանը "Գանձասարում" հոբելյանական' 100-րդ հանդիպումն անցկացրեց: Նա դարձավ կապանցիների կազմում 100 խաղի սահմանագիծը հատած 6-րդ ֆուտբոլիստը: Նրանից ավելի շատ հանդիպումներ "Գանձասարի" մարզաշապիկով անցկացրել են Արմեն Տատինցյանը (159), Բենիամին Մանուչարյանը (126), Կարեն Զաքարյանը (111), Վահե Դավթյանը (109) և Անդրանիկ Սարգսյանը (104):