Կեյտան ու Զեդորֆը հեռացվել են «Գանձասարից»
Կապանի «Գանձասարի» ֆուտբոլիստներ Յամադու Կեյտան ու Ռեջիլիո Զեդորֆը այլևս ակումի ֆուտբոլիստներ չեն:
«Փյունիկի» դեմ խաղից հետո (1:1) կայացած մամլո ասուլիսի ժամանակ կապանցների գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը տեղեկացրել է, որ այդ ֆուտբոլիստները հեռացվել են թիմից ոչ լիարժեք նվիրման, սպորտային պահվածքի և կարգապահական խախտումների համար, տեղեկացնում է ArmFootball.com-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ Կեյտան «Գանձասարում» ելույթ էր ունենում 2011թ.-ից, իսկ Զեդորֆը համալրել էր կապանյան ակումբի շարքերը 2012թ.-ի եվրագավաթների հանդիպումներից առաջ:
05.12.2012