Արսեն Բեգլարյանը՝ «Ֆիորենտինա»-ի ուշադրության կենտրոնում
L’intervista – TCE presenta… Beglaryan: “La Fiorentina mi vuole? Chissà, ma sarebbe bello incontrare Buffon. Gli somiglio pure!”
Իտալական tuttocalcioestero.it կայքը անդրադարձ է կատարել Կապանի «Գանձասար»-ի և Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանին և ծավալուն հարցազրույց վերցրել հայ ֆուտբոլիստից:
«Շարունակում ենք ախշարհում տաղանդավոր ֆուտբոլիստների փնտրտուքը և այս անգամ անդրադարձ ենք կատարել հայ երիտասարդ դարպասապահ Արսեն Բեգլարյանին, ով ծնվել է 1993թ.-ին: Վերջին տարիներին հայկական ֆուտբոլը մեծ առաջընթաց է ապրել շնորհիվ տաղանդավոր ֆուտբոլիստների. այդ թվում նաև Հենրիկ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի»,- գրում է կայքը:
Հարցազրույցի ընթացքում Բեգլարյանը խոսել է իր կարիերայի մասին և նշել, որ Ջանլուիջի Բուֆոնի երկրպագուն է: Ֆուտբոլիստը նշել է նաև, որ հիանում է Ռոման Բերեզովսկու խաղով: Այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ «Ֆիորենտինա»-ն հետաքրքրված է իր ծառայություններով, ֆուտբոլիստը պատասխանել է. «Նման հարցերով զբաղվում է իմ գործակալը՝ Խորեն Քալաշյանը: Ակումբների առաջարկները կքննարկենք մրցաշրջանի ավարտին»: