Կապանի «Գանձասարը», պայմանագիր է կնքել բրազիլացի 19-ամյա հարձակվող Ուիլիան Պոտկերի և Սամվել Մելքոնյանի հետ:
Կապանի «Գանձասարը», պայմանագիր է կնքել բրազիլացի 19-ամյա հարձակվող Ուիլիան Պոտկերի հետ: Այս մասին armsport.am-ին հայտնեց «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը:
«Մենք նրա խաղը դիտել ենք տեսագրություններով և լավ տպավորություն ենք ստացել: Բավական ագրեսիվ եզրային հարձակվող է, ով մեզ կիմանա Թուրքիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի ժամանակ: Տեղում ավելի հստակ պատկերացում կկազմենք նրա մասին և ավելի մանրամասն կարծիք կհայտնեմ»,-նշեց Սևադա Արզումանյանը:
Պոտկերը ելույթ է ունեցել բրազիլական «Ֆիգուերենսե» թիմում:
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սամվել Մելքոնյանը կարիերան շարունակելու է Կապանի «Գանձասարում»: Ֆուտբոլիստն առաջիկա օրերին պայմանագիր կկնքի կապանյան թիմի հետ:
Այս մասին armsport.am-ը տեղեկացավ «Գանձասարի» գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանից:
Հիշեցնենք, որ Սամվել Մելքոնյանը 2011թ. ամռանը 6 ամսվա պայմանագիր կնքեց Երևանի «Ուլիսի» հետ, իսկ մինչ այդ ելույթ էր ունենում Բուլղարիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Չեռնոմորեցում»:
Հիշեցնենք, որ «Գանձասարի» կազմը ձմռանը համալրել են Արտակ Դաշյանը և Նարեկ Բեգլարյանը: